Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Աղոթարան

Աղոթարան
23.01.2026 | 22:00
Տե՛ր իմ,
Շնորհակալ եմ այս օրվա համար,
որ դարձյալ տեսնում եմ Քո արարման գեղեցկությունն այս աշխարհում։
Պահպանի՛ր ինձ չարության, նախանձի և թշնամանքի ծուղակներից,
որ օրս անցնի խաղաղությամբ ու համբերությամբ։
Փա՛ռք Քեզ, Տե՛ր,
այս օրվա համար,
Փա՛ռք Քո անսպառ ողորմությանը,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կամչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ