Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հարստությունն էն ա, որ փետրվարի 19-ին սեղան ես գցում գարնան համար

Հարստությունն էն ա, որ փետրվարի 19-ին սեղան ես գցում գարնան համար
19.02.2026 | 16:41

Փո՛ղ, փո՛ղ՝ աշխատում ենք, կուտակում ենք, հաշվում ենք՝ ինչքան շատ, էնքան լավ, ուրախանում ենք, հպարտանում ենք՝ մենք փող ունենք, մենք հարուստ ենք։ Թանկ-թանկ բաներ ենք առնում, աջուձախ ցույց ենք տալիս ու պարծենում՝ տեսե՛ք-տեսե՛ք... Բա էդ ա՞ հարստությունը։

Չէ՛, հարստությունը փողի հետ կապ չունի, մեզ խաբել են։ Հարստությունն էն ա, որ զանգելու տեղ ունես, երբ սիրտդ խոսալ ա ուզում, հարստությունն էն ա, որ քեզ տեսնելով՝ թեկուզ մեկը սրտանց ուրախանում ա, էն ա, որ գիշերը քնում ես, որովհետև անքնության պատճառ չունես, որ ամեն օր զարմանում ես արևածագով ու հիանում մայրամուտով, որ փետրվարի 19-ին սեղան ես գցում գարնան համար։ Էդ ա իսկական հարստությունը։

Թե չէ՝ ու՞մ են պետք քո հինգ հազար դոլարանոց կաստում-շլվարն ու վզիցդ կախած ոսկե շղթան, քո Վերսաչի սեղանի շորն ու Հառլեյ-Դևիդսոն պոլիփեդը։ Կարող ա՞ ադամանդի փայլը քեզ արևից շատ շլացնի, կամ թանկարժեք ֆրանսիական օծանելիքն ավելի շատ սիրես, քան գարնան հոտը։

Եթե տենց ա, ուրեմն՝ դու ոչ միայն աղքատ ես, դու նաև դժբախտ ես։

Հա՛, աղքատ նշանակում ա դժբախտ, բայց դա փողի հետ կապ չունի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ