ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Թույլ ղեկավարները վախենում են ուժեղ առաջնորդներից

Թույլ ղեկավարները վախենում են ուժեղ առաջնորդներից
08.03.2026 | 13:50

1969 թվականին երբ Նիլ Արմստրոնգը հռչակվեց լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը, և տարածվեցին այդ լուսանկարները, քչերի մտքով անցավ, թե եթե այդ ամերիկացին է առաջինը իջել լուսնի վրա, ապա ո՞վ է լուսնի վրա կանգնած եղել ու նկարել տիեզերանավից նրա իջնելը և այդ «ոտք դնելը»: Գուցե լուսնի բնակիչնե՞րը։

Սա հետագայում կոչեցին էժան պրոպագանդա։ Այն ժամանակ չէին ֆայմել, բայց ամերիկյան պրոպագանդան հիմա ահագին զարգացել է։

Մեր օրերում, սակայն, Հայաստանի կառավարության քարոզիչները նույնքան հիմար են, որ հիմա էլ նույնիսկ չեն ֆայմում ինչ-որ բեմադրություն նկարելիս խելքին մոտ բան անել։ Երևի դրսի իրենց հովանավորներն էլ հավես չեն ունեցել հետաքրքիր բան մտածել։

Ասենք, հանցագործին չեզոքացնելու օպերացիայի ժամանակ նկարողն ավելի առաջ է գնում, քան ոստիկանները։ Իսկ ԱԱԾ շենքի վրա մոլոտովի կոկտեյլ նետած մարդուն չխանգարելու համար ճանապարհը այնպես էր փակվել մեքենաներով, որ նա հանգիստ կարողանար կանգնել ճամփի մեջտեղում, շպրտել վառվող շիշը, իսկ այդ ամենը կազմ, պատրաստ նկարում էին մեքենաների միջից։ ԱԱԾ պահակներն էլ երևի վախից թաքնվել էին։

Հետո Նիկոլի հիմար քարոզիչները դա պիտի անվանեին «Սամվել Կարապետյանի աջակիցի ձեռքի գործ, որը նոր է եկել Ռուսաստանից»:

Նիկոլի հիմար քարոզիչներին առաջարկում եմ բեմադրել, նկարել նույնիսկ այն պահը, երբ այդ «աջակիցը» Ռուսաստանում նստում է օդանավ, օդանավի սրահում կողքի մարդուն պատմում է, թե «ինչ առաջադրանքներ է ստացել», Երևանում իջնում է օդանավից։ Այստեղ կարևոր է, որ Նիկոլի հիմար քարոզիչները նախապես հանձնարարեն այդ «աջակիցին», հանկարծ չշպրտի վառվող շիշը, մինչև իրենց տեսախցիկները միացված, պատրաստ չլինեն, հակառակ դեպքում հավես չկա գիշերվա կեսին մի քանի փորձ անել։

Իսկ եթե լուրջ, ապա այս ամենը խոսում է Նիկոլ Փաշինյանի թուլության մասին։

Հազարամյակներով եկած փաստ է' թույլ ղեկավարները վախենում են ուժեղ առաջնորդներից, իսկ վախը հազար ու մի վատ հետևանքներ է ունենում' ֆանտազիաներից մինչև գիշերամիզություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ