Լրահոսին հետևողներն, իհարկե, տեսել են նիկոլի ու քպ-ի քարոզչական ավտոբուսը: «Սրտիկի» նշանով: Չնայած, այդ մատնաշարժումն ի՞նչ կապ ունի սրտի ու սրտիկի հետ, այլ հարց է...
Ուրեմն, այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ղեկավարող պարոն Սիրոն Հարկադիրի շենքում ծաղիկներ է բաժանել կանանց: Այդպես է ժամանակին վարվել նաև հանրաճանաչ ծաղկավաճառ Ստեփան Հարությունյանը` Կարա Բալան...
Հայաստանում տպագրվել է «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարան»-ը: Բառարանում կարելի է գտնել «գողական» բառապաշարում օգտագործվող գրեթե բոլոր բառերի բացատրությունը...
Առավոտից հայաստանյան վիրտուալ տիրույթում համատեղ ուժերով «մեծ կրոս» երթի են դուրս եկել աշխարհի հզոր երկրների նախկին ու ներկա ղեկավարները։
Այստեղ են Ստալինն ու Չերչիլը, Մերկելն ու Մակրոնը, Քլինթոնն ու Թրամփը, Բատկան, Պուտինը...
Փետրվարի 3-ին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստը նախագահող մեկ այլ ՔՊ-ականի հետ «Տրոյական ձիու» ու «Նոյյան տապանի» մոտիվներով մտավարժանքներ էին անում...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...