Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ինչ է իրենից ներկայացնում «եվրոպական արժեքներ» եզրույթը

Ինչ է իրենից ներկայացնում «եվրոպական արժեքներ» եզրույթը
20.09.2026 | 21:32

Նվաստիս, որը չի հավակնում քաղաքագետի պատմուճան կրել, բայց քաղաքացի է, որը տագնապած ու անհանգիստ է իր Երկրի և Ազգի ճակատագրով, ի շարս բազմաթիվ անպատասխան մնացած հարցերի, հուզում է նաև հետևյալը, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ եզրույթը: Փորձում եմ վերլուծել, բաղդատել, տարանջատել ու միավորել Եվրոպան ընդգրկող պետությունների և ազգերի մշակույթն ու բնույթը, որով ձևավորվել է նրանց արժեքային համակարգը, սակայն ոչինչ չի ստացվում: Չի ստացվում մեկ գանձատուփի մեջ, ասենք, իտալական, ֆրանսիական և անգլիական, գերմանական և հունական հոգևոր-մշակութային արժեքներն ամբարելն ու դիտարկելը: Մեղմ ասած, համաշխարհային այդ գանձերն անհամատեղելի են, ինչպե"ս փորձենք պատկերացնել անդրկովկասյան արժեքներ հասկացությունը: Չի ստացվում: Հետևաբար, ո՛վ կարող է բացահայտել ինձ համար անլուծելի անհայտներով Եվրոպական արժեք բանաձևումը՝ բացառելով գոնե բանական արարածների համար անընդունելի հայտնի բարոյական, մարդկային այլասերումների և շեղումների «ժողովրդավարական» ազատությունները:

Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 208

Մեկնաբանություններ