«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ՈՒմ համար է ասվում սուտը

ՈՒմ համար է ասվում սուտը
05.11.2026 | 19:12

Փաշինյանն ընտրություններից առաջ հայտարարում էր, թե խաղաղության պայմանագիրը որևէ այլ նախապայմանով պայմանավորված կամ, այսպես ասած,

«ծանրաբեռնված» չէ: Հիմա հայտարարում է, որ ընդդիմության կողմից հնչեցվող կասկածները, թե Ադրբեջանն այլ նախապայմաններ էլ է դրել կամ դնելու, խելամիտ են, ինքն էլ գնալու է այդ հարցերի պատասխանները գտնի ու գա ընդդիմությանը կամ ժողովրդին ներկայացնի։

Սա ակնհայտ «կռուտիտ» է, որովհետև արդեն հայտարարել է, որ այլ նախապայմաններ չկան։ Տեսականորեն Ն.Փ-ն կարող էր նման բան ասել, բայց եթե հիմա լիներ 2018 թվականը, երբ ինքը դեռ ծանոթ չէր բանակցային գործընթացներին և պայմանավորվածություններին։ Արդեն 8 տարի իշխանություն ունեցող, Արցախը Ադրբեջանին հանձնած, սահմանազատում սկսած և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչած (շարքը կարող եք ինքնուրույն շարունակել) պետական պաշտոնյան էլ ի՞նչ ունի ճշտելու խաղաղության այն պայմանագրի նախապայմանների մասին, այն էլ այն դեպքում, երբ կար ժամանակ, որ հայտարարում էր, թե պայմանագիրը պատրաստ է թեկուզ վաղը ստորագրելուն։ Կրկին հնարավոր է, որ իրեն ինչ-ինչ անհայտ հանգամանքներ կամ նախապայմաններ լինեին, բայց երբ բանակցություններ վարվել են առանց միջնորդների և երաշխավորների, դրանք ստուգելն ու բացահայտելը դառնում են անհնար։ Ինչ ասվել ու պայմանավորվել է, արդեն իրողություն է։ Ալիևը նոր բան չի ասելու Փաշինյանին։ Ավելին, եթե հանկարծ պաշտոնապես նոր նախապայման հայտարարվի, Նիկոլի դեմքը փրկելու համար, իբր սա էլ ու պըրծ, դա ավելի կխորացնի ժողովրդի ու ընդդիմության կասկածները։
Եզրակացություն. Ն.Փ-ն ժամանակ է ձգում հա՛մ ժողովրդին խաբելու, հա՛մ Ալիևի պահանջների վերջնաժամկետը հետաձգելու համար։ Դեռ 1 շաբաթ առաջ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը 2031 թվականն էր, Սահմանադրության փոփոխությունն էլ Ալիևի պահանջը չէր։ Հիմա ի՞նչ փոխվեց։

Էդուարդ Սարիբեկյան
Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ