Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Տեսնես՝ սրանց լուրջ վերաբերվողներ մնացե՞լ են

Տեսնես՝ սրանց լուրջ վերաբերվողներ մնացե՞լ են
02.05.2025 | 11:50

Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ կատարվում է՝ նիկոլները գոռում են, թե Քոչարյանն է կազմակերպել, իսկ նիկոլների կցորդ կեղծ եվրոպամետները գոռում են, թե ռուսներն են կազմակերպել:

Տեսնես սեփական ուղեղի տեղն իմացող որևէ մեկը մնացե՞լ է, որ սրանց խոսքին հավատ ընծայի և, ընդհանրապես, սրանց լուրջ վերաբերվի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ