ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Այսուհետ և միշտ երկրիս թագավոր ընտրելիս ղեկավարվենք նրա կատարած հայրենատեր գործերով

Այսուհետ և միշտ երկրիս թագավոր ընտրելիս ղեկավարվենք նրա կատարած հայրենատեր գործերով
22.10.2025 | 12:26

Հայոց Պատմության երախտավոր պատմիչ Մովսես Խորենացին իր պատմության մեջ նկարագրում է Հայկյան Արամի գործերը և նրա ապրած կյանքը, որոնք գալիք սերունդներին ուղղված անփոխարինելի դասեր են:

Արամի մեջ ներդաշնակորեն միաձուլվել էին

* հմուտ - հաղթական զորավարը,

*դիվանագիտական ճկուն մտքի տեր պետական գործիչը,

*ազգային իմաստով`մտավորականը:

Իր գործունեությամբ Արամը դարձավ այն վճռական և հետևողական ռազմական, պետական-քաղաքական գործիչը, որը համարձակորեն նախաձեռնել էր բզկտված Հայոց աշխարհները մեկ միասնական Հայրենիքի մեջ միավորելու գործը, որը նա հաջողությամբ իրականացրեց:

Նա համարձակ և հետևողականորեն իրականացնում էր երկրի քաղաքական վերափոխումները` միաժամանակ կարգավորելով տնտեսական, շինարարական, հետագայում նաև մշակութա - ուսումնական գործունեության կազմակերպումը:

Նրա ողջ կյանքը իսկական մեծագործություններ էին, որոնք դարձան Հայքի ռազմա-տնտեսական հզորության, երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու, քաղաքաշինության և բերդաշինության, առևտրի կայուն զարգացման և բոլոր թշնամիների դեմ տարած հաղթանակների երաշխիքը:

Արամը, ինչպես Հայքում, այնպես էլ Հին Արևելքում մեծ հռչակ վայելող զորավար Արքա էր և մարմնավորում էր իր դարաշրջանի հայկազունիներին բնորոշ մարմնական մեծ ուժը, որը, մտավոր բարձր ընդունակությունների համադրությամբ, հաստատում էր նրա դյուցազնական ծագումը:

Ի տարբերություն իր ժամանակակիցներ

Նինոսի՝ Ասորեստանի առասպելական թագավորի, և Բաբելոնի թագավոր Համմուրաբիի, Արամն իր քաջագործությունների, խիզախության և արիության համար վաստակել էր Արամ Քաջ պատվանունը:

Արամն իր ապրած կյանքով էր բարձր ու անաղարտ պահել հայի անունն ու արժանապատվությունը: Նա իր անձնական կյանքում ապրեց համեստ` անտեսելով արքայական վայելքները, իսկ հակառակորդի դեմ՝ մարտի դաշտում գործած նրա սխրանքները և հաղթանակները համազոր են մի քանի հերոսների կատարած քաջագործություններին։

Արամը դարերով հայ ժողովրդի համար քաջության և բարեպաշտության օրինակ է եղել, և արժի, որ մենք՝ հայերս, վերականգնենք նրա մշտագո փառքը։

Եվ, այդուհանդերձ, Արամը հայրենիքի իսկական հերոս էր համարում հայ զինվորին, հայ գեղջուկին և հայ զինվոր ու գեղջուկ ծնող հայ մորը՝ հայուհուն:

Խոնարհվենք մեր առաջին Արքայից Արքա ԱՐԱՄԻ արքայական անբասիր կենսագրության և նրա քաղաքական և ռազմական հաղթանակների առաջ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Հ․Գ․1

Ահա այսպիսի Արքայի պակաս է ունեցել Հայոց աշխարհը, որի պատճառով էլ կորցրել ենք մեր թագավորությունը դարերով։

Թեև ժամանակ առ ժամանակ վերականգնել ենք Հայոց թագավորությունը մեր լավագույն արքաների շնորհիվ։

Հ․Գ․2

Վերջին 35 տարիներին մեր պետականության վերականգնման բարեբախտությունն ունեցանք, սակայն, ցավոք, ապիկար և թշնամուց ավելի թշնամի ղեկավար պաշտոնյաները կործանման են տանում Հայաստանը։

Նրանք բոլորը՝ իրենց հանցավոր վարչակարգով, պետք է դաժանորեն պատժվեն։

Անվերապահորեն ՝ բոլորը։

Մոտենում է այդ օրը և այդ ժամը։

Դիտվել է՝ 196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ