Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԲԱՑ ՆԱՄԱԿ
17.12.2010 | 00:00

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Պատճենը` ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ
Մեր հանրապետության գիտության աշխատողները տարիներ շարունակ ստիպված են դիմանալ պետության կողմից մեր նկատմամբ իրականացվող արհամարհական վերաբերմունքին: Ամբիոնից հայտարարվող աշխատավարձի միջին չափը (100 000 դրամ) չի տարածվում մեզ վրա, քանի որ ավագ գիտաշխատողի միջին աշխատավարձը ընդամենը 50 000- 55 000 դրամ է (պահումներից հետո): Ավելին, տարիներ շարունակ վերևից կարգադրում են գիտաշխատողներին չտալ 13-րդ աշխատավարձ, այն դեպքում, երբ հիմնական գիտաշխատողների թիվը չի գերազանցում հիմնական աշխատողների թվի 10%-ը: Եվ այսպիսի վերաբերմունքով մենք ցանկանում ենք զարկ տալ գիտության զարգացմանը։
Չենք ուզում խլել Ձեր թանկագին ժամանակը և Ձեզ ենք ուղարկում տարիներ շարունակ կրկնվող այդպիսի հրամաններից մեկը: (Կցվում է)
Հարգանքով` մի խումբ գիտաշխատողներ

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ