ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ադրբեջանական համայնքը՝ գործիք Բաքվի իշխանությունների ձեռքին

Ադրբեջանական համայնքը՝ գործիք Բաքվի իշխանությունների ձեռքին
08.07.2025 | 14:55

Վերջին 10 օրվա իրադարձությունները կրկին ցույց տվեցին, թե ինչ մեծ վտանգ է պարունակում արտերկրյա ադրբեջանական համայնքը, քաղաքական ինչպիսի գործիք է հանդիսանում ադրբեջանական իշխանությունների ձեռքում և հարկ եղած ժամանակ ինչ անհանգստություն կարող է պատճառել նույնիսկ Ռուսաստանի պես երկրին։

Հիմա պատկերացրեք, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակներում Հայաստան են բերվում մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ և ձևավորում համայնքներ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ