-
15.10.2024|
08:39
Երևանի բերդն ունի հարյուրամյակների պատմություն: Այն քանդվել է 1930-ականներին, երբ Երևանը վերակառուցվում էր: Նրա տարածքում այսօր Արարատ Կոնյակի գործարանն է: Երևանի բերդը եղել է պաշտպանական շինություն, որը բազմիցս գրավվել է տարբեր ուժերի կողմից: Այն բազմիցս քանդվել է, վերակառուցվել է:
-
14.10.2024|
17:57
Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի թրքացման ամրագրումն էր 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
-
14.10.2024|
07:33
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։
-
30.09.2024|
13:09
Նայեք ներքևի լուսանկարին․ դա Լևոն Ալեքսանդրի Մանթաշյանցի գերեզմանն է։ Ստորև կասեմ ով էր նա, և ինչ ասելու եմ՝ մեկ առ մեկ ունի ապացույց։
-
26.09.2024|
07:19
Ըստ հորինվածքի՝ Շահ Աբասի դիմանկարը տաճարի պատին որոշվել է քանդակել շատ արագ, իսկ պատկերը քանդակվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում:
-
28.08.2024|
13:27
Մ. թ. 885-ի այս օրը՝ օգոստոսի 26-ին, Բագարանում, Գևորգ Ա Գառնեցի կաթողիկոսի ձեռամբ, իշխանաց-իշխան Աշոտ Բագրատունին օծվեց Հայոց թագավոր (որպես Աշոտ Ա Մեծ), սա Աշոտ Ա Բագրատունու, որպես հայոց թագավոր միջազգային ճանաչումն էր, բայց նա հայոց իշխանների և հոգևոր դասի կողմից հայոց թագավոր էր հռչակվել դեռևս 869-ին, իսկ 870-ականներից Հայաստանը փաստացի անկախ էր։
-
28.08.2024|
08:13
Այս լուսանկարի բնօրինակն աճուրդով ձեռք բերեցի անցյալ շաբաթ: Պատմությունը շատ զգայուն ու հուզիչ է:
-
25.08.2024|
18:52
Վայոց ձորի Ելփին գյուղն այս օրերին նշում է հիմնադրման 196-ամյակը։ Լավ մարդիկ են ելփինցիները, հյուրասեր, շատերը՝ հայրենասեր։ Սիրում եմ Ելփին գյուղը, հաճախ եմ լինում այնտեղ...
-
22.08.2024|
13:54
«Ադրբեջան» կոչվող հանրապետության և «նրա տարածքի» մասին է գրել Ադրբեջանական պատմաբան, Ադրբեջանական ՍՍՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Պյուստա (Պյուստախանում) Ազիզաղա կըզը Ազիզբեկովան իր «Մեշադի Ազիզբեկովի պետական գործունեությունը» գրքում.
-
18.08.2024|
13:16
Եթե ժամանակին Հայոց պատմության դասագրքերում գրված լիներ Արցախի 1918-1920թթ. պատմությունը` Արցախի դեֆակտո առաջին Հանրապետության մասին ու փաստերն առ այն, թե ինչպես էին անգլիացիները, թուրքերի հետ համատեղ, կոտորում հայերին, որպեսզի Ղարաբաղը հանձնեն Ադրբեջանին (ինչին հասան Արցախահայության 7-րդ համագումարի միջոցով), այսօր այլ հասարակություն ու հանգամանքներ կլինեին...