ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հայոց պատմությունը շատ խոր և ճանաչողական խրատներ է տալիս

Հայոց պատմությունը շատ խոր և ճանաչողական խրատներ է տալիս
13.10.2025 | 15:38

Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը, թերևս, վրիպել է բոլորիս աչքից։ Տեսեք, վերջինս, խոսելով իր կողմից իրականացվող գաղափարական վերաձևավորման և իրերին ու իրադարձություններին ուրիշ աչքով նայելու մասին կամ, այսպես կոչված, «ԳլավԼիտի տեսության» ձևավորման համատեքստում, նշում է, որ առանցքային դեր է ունեցել «Հայոց պատմության» ակադեմիական տարբերակը և Մովսես Խորենացու ընթերցումը։

Ավելին՝ նա, իրեն բնորոշ ցինիզմով, շեշտում է, թե «երբ գիրքը կարդում եմ, նրա հետ դիալոգի մեջ եմ մտնում և հաճախ հարցնում՝ «Հայոց պատմությո՛ւն, ես հիմա Հայաստանի ղեկավարն եմ, ի՞նչ խորհուրդ կտաս ինձ, ի՞նչ անեմ այս իրավիճակում»», և ըստ Նիկոլի մեկնության՝ պատմությունը նրան հորդորել է «դասեր քաղել և չկրկնել պատմական սխալներ»։

Եվ ահա, Նիկոլն էլ, դրանից ոգևորված ու տոգորված, որոշել է գլխիվայր շուռ տալ ողջ պատմությունը՝ սկսած հենց «Հայոց պատմություն» տերմինից՝ այն դարձնելով «Հայաստանի պատմություն»։

Հարց եմ տալիս նույն Նիկոլին. բա որ էդքան «ուշադիր» ես կարդացել ու «դասեր ես քաղել» պատմությունից, էդ պատմությունը քեզ չի՞ պատմել, օրինակ, թե 1200-ականների սկզբին Զաքարե Զաքարյանը ի՞նչ արեց թուրք իշխանների՝ մասնավորապես Արդեբիլի էմիրի հետ։ Եթե դա քեզ չի ասել «Հայոց պատմությունը», ես ասեմ. Զաքարեն 500 տարի անց լուծել է 703-705 թթ․ Նախիջևանի Խրամ եկեղեցում վառված հայ նախարարների վրեժը։ Հասկանում ես՝ պատմությունը նաև ասում է, որ վրեժ են լուծում թշնամուց և ցույց են տալիս, որ ոչինչ ու ոչ մի բան չի մոռացվում։ Ուղղակի դա տեսակի հարց է՝ թրքահպատակ ու կզած:

Հիմա դու որքան էլ քիրվայություն անես, քո նախարար Պապոյան Գևորը հայտարարում է, թե «Հայաստանում թուրքը կարող է գալ ու ներդրում անել», դա ձեր տեսակի մոտեցումն է, ոչ թե հայի։ Դա դուք եք որոշել ու ընտրել՝ կարծելով, թե ներկայացնում եք «հայ ժողովրդի» տեսակետն ու կամքը։

Սա ընդամենը մի դրվագ է։ Առաջիկա օրերին քեզ մի քանի այլ դրվագներ էլ կներկայացնեմ և ցույց կտամ, որ այդ «Հայոց պատմությունն» էլ ես դու քո ոճով կարդում ու քո ուզած հատվածները յուրովի մեկնաբանում, մինչդեռ իրականում այն շատ խորը և ճանաչողական խրատներ է տալիս։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ