Սերժ Սարգսյանը քանիցս ասել է, որ երկրի նախագահը չի կարող բնակչության միայն այն հատվածի նախագահը լինել, ումից քվե է ստացել։ Եթե չասեր էլ, ինքնին հասկանալի է` ողջախոհությունը հենց այդ է, որ կա։ Ավելին։
Հենց նոր ստացանք տեղեկություն՝ քանի որ հարթակին ընդդմադիր միասնական պարի շուրջ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համաձայնություն չի կայացել, կոնսուլտացիաներն այդ կուսակցությունների միջև դադարեցվում են:
Պատկերացնո՞ւմ եք, պարզվում է` Ֆրանսիայի խորհրդարանում կարող է քվեարկել խմբակցությունը` բոլորի փոխարեն, կճուճների մեջ, հետո էլ քվեաթերթիկները կշռում են, որը շատ է, էն է անցնում:
Ըստ ԲՀԿ մեր խիստ հավաստի աղբյուրների` տեղի է ունեցել ԲՀԿ-ՀԱԿ գաղտնի կոնսուլտացիա, որում քննարկվել է հետևյալ հրատապ հարցը. հանրահավաքների ժամանակ ինչ պետք է պարեն ՀԱԿ եւ ԲՀԿ ընդդիմադիր լիդերները՝ ժողովրդին հրապարակում պահելու համար:
Խորհրդարանական ընդդիմությանը հաջողվեց արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը: ՀԱԿ-ի այս առաջարկին միացել են «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:
ՀԱԿ-ԲՀԿ առաջին հանդիպումը ՀԺԿ գրասենյակում էր: Սա այն կուսակցության տարածքն է, որի անդամները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բռնությունների ենթարկվեցին:
Հանրության համար այդպես էլ անհայտ մնացին «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» ապահարզանի բուն պատճառները: Բոլոր դեպքերում, իրազեկ աղբյուրները պնդում են, որ պատճառը Րաֆֆի Հովհաննիսյանի երկակի խաղն ու հայտն էր` ներկայացված համապատասխան «տեղեր», որին առայժմ արձագանքել է միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որպես միակողմանի «սեր»:
Քաղաքական կոնսուլտացիաները դարձել են ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցը: Բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, մեծ էնտուզիազմով նետվել են այդ գետը, և ում ոնց հարմար է, լողում է: Ռեկորդակիր է, իհարկե, ԲՀԿ-ն` իր հայտարարություններով:
Այսօր տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք երկար տարիներ. Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և Արևմուտքի բախումն իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի և Կասպից ծովի ավազանի վրա։
Հարավից՝ Պարսից ծոցի շրջանում ամերիկյան շրջափակման պայմաններում, Իրանն սկսել է Կասպից ծովն օգտագործել որպես արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանքային հյուսիսային ճանապարհ՝ այդ թվում նաև որպես պարենամթերքի ներմուծման ուղի...