Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.11.2020 | 00:01

Մեծ աշ­խա­տանք է սահ­ման­ված ա­մեն մար­դու հա­մար, և ծանր լուծ է դր­ված մար­դու որ­դի­նե­րի վրա ի­րենց մո­րից ել­նե­լու օ­րից մինչև բո­լո­րի մոր ծո­ցում թաղ­վե­լու օ­րը։ Ակն­կա­լի­քի և վախ­ճա­նի օր­վա մա­սին մտա­ծու­մը նրանց խոր­հր­դա­ծու­թյան նյութն ու սր­տի ահն է. սկ­սած նրա­նից, ով նս­տած է ինք­նա­գոհ փառ­քի ա­թո­ռին, մինչև նա, ով թշ­վա­ռա­ցել և հող ու մոխ­րի մեջ է, սկ­սած նրա­նից, ով կրում է հա­կինթ և պսակ, մինչև նա, ով ցն­ցո­տի է հագ­նում, ա­մեն ոք ու­նի ցա­սում և նա­խանձ, խռովք և ան­հան­գս­տու­թյուն, մահ­վան եր­կյուղ, ոխ և հա­կա­ռա­կու­թյուն։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 40. 1-4

Դիտվել է՝ 7763

Մեկնաբանություններ