ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ

Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ
09.12.2013 | 19:21

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, որ պետք է ձևավորել նոր կարգի քաղաքական ուժ: «Ժամանակն է հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում. այսօր առաջնային շփման ձևը զանգվածային մեծ հնարավորություններ ունեցող սոցիալական ցանցերն ու ինտերնետն են: Հնարավոր է ունենալ վիրտուալ կուսակցություններ, որոնց հիմքում ընկած են տեսաձայնային ժամանակակից մեթոդները: Վիրտուալ հավաքներ կազմակերպել, և փորձել այդ կուսակցության մեջ համախմբել աշխարհի բոլոր հայերին»,-ասաց նա` տեղեկացնելով, որ նախագահի բոլոր թեկանածուներին այս առաջարկը գրավոր ներկայացվել է: Սադոյանի համոզմամբ, արդեն եկել է բողոքելու իսկական ժամանակը և Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ է աշխարհում կատարվում: «Բարև ձեզ» ասելու մեթոդները բավականին փոխվել են, իսկ շփման միջոցը դարձել է համացանցը, ուստի վիրտուալ կուսակցություններ ունենալն անհրաժեշտություն է դարձել»,-ընդգծեց Արշակ Սադոյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ