ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք
21.07.2014 | 11:17

Հուլիսի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք: Հավաքին մասնակցում էին ՀՀԿ Վայոց ձորի և Գեղարքունիքի տարածքային կազմակերպությունները: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ, որոնցում ներկայացված են եղել ավելի քան 150 ակտիվ երիտասարդ:
Մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Կարեն Ավագյանը կարևորեց նման հանդիպումները: «Մարզային հանդիպումներն ընթացքի մեջ են: Դրանք էական նշանակություն ունեն, քանի որ մարզային երիտասարդական այս ծրագրերը ոչ միայն կուսակցական, այլ նաև երիտասարդության ակտիվությանը նպաստող ծրագրեր են: Պետք է գտնվեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարզային երիտասարդության թե՛ հասարակական, թե՛ քաղաքական գործունեությունը, թե ուղղակի ազատ ժամանցը»,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:
Բացումից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ հավաքի մասնակիցների հետ, ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի տուրիստական առանձնահատկությունները, երիտասարդության ուղղված ծրագրերն ու պատկերացումները, պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին:
Ծրագրի 3 օրերի ընթացքում Վայոց ձորի և Գեղարքունիքի երիտասարդները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին իրենց հուզող երիտասարդական խնդիրները, մարտահրավերները և հետագա ծրագրերը:

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ