ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան»

«Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան»
21.08.2026 | 15:19

Ալիևը խոսում է Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու մասին և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։
Նիկոլ Փ-ն խոսում է 3-րդ հանրապետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, 4-րդ հանրապետության վերածելու մասին և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։
Ալիևը Երևանին «Էրիվան» է ասում, Նիկոլ Փ-ն դեռ՝ ոչ։ Այս պահին մեր այլ բնակավայրերի մասով են նույն կերպ արտահայտվում։ Երկուսն էլ այն համոզման են, որ Տիգրանաշենը՝ Քյարք՜է։ Երկուսն էլ նույն ուղղությամբ են աշխատում։
Քաղաքացի Նիկոլ Փ-ն այնպիսի էնտուզիազմով ու ադրբեջանական ճիշտ առոգանությամբ է արտասանում տեղանուններն ադրբեջանական տարբերակով, ինչպիսի էնտուզիազմով, որ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում արտասանեց՝ «Ղարաբաղը Ադրբեջա՜ն է»։
Պետական դավաճանությունը հենց այսպիսի պոզեր և պոչեր է ունենում։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
21.08.2026թ
Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ