Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երեկ կայացավ Պուտին-Թրամփ պատմական հանդիպումը

Երեկ կայացավ Պուտին-Թրամփ պատմական հանդիպումը
16.08.2025 | 17:41

Ոչ մի համաձայնագիր չստորագրվեց, ավելին՝ ոչ մի կոնկրետ որոշման կողմերը չեկան: Քանի որ չկա նրանց շահերի մեջ ինչ-որ չնչին միավորող բան:

Պատերազմը կշարունակվի, բանդերականների սպանդը տրամաբանական ավարտին կհասնի: Եթե այդպես է, ինչո՞ւ Թրամփը նախաձեռնեց այդ հանդիպումը և վտանգեց իր հեղինակությունը: Դեռ մի քանի օր առաջ ասում էր, չէ՞, թե բա՝ ես գազան բանակցող եմ, ռազմական գործողությունները կկասեցվեն և այլն, և այլն:

Որքան էլ Թրամփը լինի գազան բանակցող, որքան էլ փորձի Պուտինից ինչ-որ բան կորզել, նա անհաջողության կմատնվի, քանզի անհնար է մի նժարի վրա դնել, ասենք, արևմտյան սանկցիաների վերացումը և Օդեսայի ազատագրումը:

Այսինքն, պատերազմը կշարունակվի այնքան, մինչև որ ռուսական հողերի վերջին թիզը չհայտնվի ՌԴ տարածքում:

Այս մասին գիտեինք բոլորս, բացի Թրամփից, բայց, փառք Աստծո, երեկ նա էլ հասկացավ:

Թրամփի առաջարկը հետևյալն էր. ճանաչում եմ ամբողջությամբ կամ մասսամբ քո գրաված հողերը, պատերազմը վերջանում է, մնացածը մնում է Ուկրաինային: Բնականաբար, անձամբ Պուտինի համար դա խայտառակ հակառուսական առաջարկ էր և դատապարտված էր մերժման:

Ինչևէ, Թրամփը ստիպված եղավ երեկ համակերպվել Ուկրաինայի լուծարման անխուսափելիության հետ: Եվ նրա համար հիմա ամենակարևոր բանը, մեղմ ասած, թռնելն է պատերազմից՝ մինիմալ բարոյական վնասով: Պուտինն, ըստ ամենայնի, նրան օգնություն խոստացել է այդ հարցում: Մնում է, որ Թրամփն իր եվրոպական վասալների հետ պայմանավորվի, թե ում ինչ կհասնի Ուկրաինայի վերջնական պարտությունից հետո: Իհարկե, երջանիկ կլինեն Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան վերադարձնել այն հողերը, որոնք իրենք իրենցն են համարում: Մնում է միջազգային հանրությանը բացատրել, որ աշխարհի քաղաքական քարտեզից հսկայական պետության անհետանալը շատ հնարավոր բան է:

Խելոք ազգերն ու պետությունները նաև կհասկանան, որ այդ հեռանկարը չափազանց հավանական է այն երկրների համար, որոնք իրենց կյանքի իմաստը դարձնում են անգլոսաքսերին կուրորեն ծառայելն ու հակառուսականության էպիկենտրոնում հաստատվելը: Ուկրաինան և Վրաստանն էլ ասածիս փայլուն օրինակ: Հայաստանը, ի դեպ, կարող է համալրել այս տխուր ցուցակը, համենայն դեպս, ժողվարչապետն ամեն ինչ անում է այդ նպատակին հասնելու համար. շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ չի կարելի ապրել Ռուսաստանի և Իրանի արանքում և մասնակցել հակառուսական, հակաիրանական նախագծերում:

Նոր Հայաստանում դա չեն հասկանում, այստեղ համոզված են, որ ճիշտ բան են անում, իսկ թե ինչ կարող է արժենալ դա Հայաստանի համար, արդեն չեն մտածում: Հավանաբար, տարրական խելքի, ֆայմի դեֆիցիտից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ