ՈՒ եթե կարճ, ապա ցանկացած մարդ, ցանկացած կուսակցություն, ցանկացած կարողություն պիտի զոհաբերվի, եթե դա է պահանջում պետության պահպանությունը:
Ձեզնից (կուսակցականներից ու կուսկացապետերից, բիզնեսմեն-կապիտալիստներից) շատերը այս պարզ և պատմական ճշմարտությունը դեռ չեն գիտակցել:
Բոլորդ անմրցելի պաթոսով և պատվապարծությամբ ճառեր եք ասում պետության, գաղափարների, հայրենասիրության և անձնազոհության մասին, ավաղ, նույնիսկ այդ ճառերը գիտակցման պարզագույն հիմքեր չունեն:
Կարճ ասած՝ մեզ կուսակցություններ պետք չեն, մեզ երկիր է պետք, իսկ կուսակցությունները վաղուց հեռացել են իրենց իսկ սահմանած սկզբունքներից ու նպատակներից, չեն էլ հիշում՝ ինչի շուրջ էին հավաքվել սկզբում:
Էլիզա Առաքելյան