Մեր Սուրբ Եկեղեցու «հետևորդ» կամ «զավակ» կարող են համարվել նրանք, ովքեր`
1. «սրտացավորեն» և փարիսեցիաբար համառ պայքար են մղում Եկեղեցու և նրա նվիրապետական կարգի դեմ:
2. Հոգևորականներին հանդիմանողներն ու խելք սովորեցնողները:
3. Հայաստանում և սփյուռքում եկեղեցիներ կառուցելուն դեմ ելնողները:
4. Սուրբ Պատարագին չմասնակցողները և Սուրբ Հաղորդությունից հրաժարվելով` եկեղեցուց արագ դուրս եկողները:
5. Կաթողիկոսին, եպիսկոպոսին և քահանային ավազանի անունով դիմողները:
6. Եկեղեցուն դեմ իբրև «չխոսողներ», բայց հոգևոր դասին քարկոծողները:
7. Վեհափառ Հայրապետին ոստիկանության պետական պահպանությունից զրկողները:
8. Հայ եկեղեցու պատմություն առարկայի դեմ համառ պայքարողները և դպրոցից դուրս հանողները:
9. Հայոց Հայրապետի Ամանորյա ուղերձը Հ 1 -ով հեռարձակել թույլ չտվողները:
10. Մեռելոց օրերը պետական օրացույցից հանող «աշխատասեր» քրիստոնյա իշխանավորները:
11. Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի և հոգևորականների մուտքը ագելափակողները:
12. Եկեղեցին չուլան և հոգևորականներին սրբապիղծ անվանողները:
13. Կաթողիկոսից մինչև քահանա «որդիաբար» հայհոյողները և Վեհափառի հրաժարական պահանջողները:
14. Վերջապես, վերը նշվածների հետ լռությամբ համաձայնող «բարեպաշտ հավատացյալները»։
Հ.Գ.
Եթե, սատանան կարող է կերպարանավորվել, որպես լույսի հրեշտակ (Կորնթացիներ բ 11:14), ապա` ինչո՞ւ չեն կարող իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները և նույնիսկ որոշ աթեիստներ իրենց համարեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ։
- Եթե խելքի չեկաք և չապաշխարե՛ք, ապա ամենքդ էլ կորչելու եք։ (Ավետարան)
Տեր Մաղաքիա քահանա ՕՀԱՆՅԱՆ