Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել

Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել
26.06.2020 | 19:45

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական հարցերի ինստիտուտի տիեզերական թռիչքների ռադիացիոն անվտանգության բաժնի վարիչ Վյաչեսլավ Շուրշակովն այն համոզմանն է, որ գալակտիկական բարձր ճառագայթման հետևանքով մարդը Լուսի և Մարսի վրա ապրել չի կարող: Այս մասին գրում է РИА Новoсти լրատվական գործակալությունը:


«Լուսնի վրա ճառագայթման չափաբաժինը 400 անգամ գերազանցում է Երկրի վրա առկա ճառագայթմանը, իսկ Մարսի ճառագայթման չափաբաժինը մեկուկես անգամ քիչ է Լուսնի ճառագայթումից: Բայց թե՛ Լուսնի, թե՛ Մարսի վրա գալակտիկական տիեզերական ճառագայթում կա, որ վնասակար է մարդու առողջության համար»,- ասել է գիտնականը:
Նա նաև հավելել է, որ ճառագայթման տեսանկյունից՝ բացի Երկիր մոլորակից՝ Արեգնակային համակարգում մարդկային կյանքի համար բարենպաստ ուրիշ ոչ մի տարածք չկա։

Դիտվել է՝ 12853

Մեկնաբանություններ