«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հնարավոր է տեսանելի ապագայում Արցախի հարցի լուծման նախերգանք` Կոսովոյի օրինակով. Արա Պողոսյան

Հնարավոր է տեսանելի ապագայում Արցախի հարցի լուծման նախերգանք` Կոսովոյի օրինակով. Արա Պողոսյան
29.08.2022 | 07:17

Իմ գնահատմամբ՝ Արցախի շուրջ այս պահին չկա համաձայնություն գերտերությունների միջև։
Միաժամանակ այստեղ բախվում են երեք շահեր` թուրք-ադրբեջանական, արևմտյան և ռուսական։


Ինչպես նկատեցիք, «հայկական շահ» եզրույթը չօգտագործեցի, քանի որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է անվտանգության երաշխավորի իր դերից, իսկ Արցախի հայությունը գոնե այս պահին, որպես ինքնուրույն քաղաքական ֆակտոր, հանդես չի գալիս։
Այստեղ, սակայն, կարևոր է հիշատակել արևմտյան և ռուսական շահերը, որոնք էլ, իրենց հերթին, երբեմն կարող են համընկնել թուրք-ադրբեջանական շահերի հետ։


Սակայն այս պահին չկա համաձայնություն, ինչը նշանակում է, որ այն տարբերակը, որ լավ է Ռուսաստանի համար, վատ է Արևմուտքի համար և՝ ճիշտ հակառակը։
ՈՒստի Արցախի հիմնախնդրի լուծման ամենահավանական և կոմպրոմիսային տարբերակը, իմ դիտարկմամբ, Արցախի այնպիսի կարգավիճակն է, ինչպիսին Կոսովոյինն է, որը, կարծում եմ, Արևմուտքի կողմից այս պահին կաջակցվի, եթե, իհարկե, այս ընթացքում Ադրբեջանն Արևմուտքին հետաքրքրող առաջարկ չկարողանա անել։


Ռուսաստանի համար էլ կարող է սա կոմպրոմիսային տարբերակ լինել, քանի որ, որպես անվտանգային միջավայրի ձևավորղ, այս պահին հենց Ռուսաստանն է։
ՈՒստի, արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է տեսանելի ապագայում Արցախի հարցի լուծման նախերգանք` Կոսովոյի օրինակով։ Սակայն սրա համար պետք է առանձին աշխատանք կատարեն և' ՀՀ-ն, և' Արցախը։ Ընդ որում, որտեղ հնարավոր է՝ սինխրոն, որտեղ ոչ` առանձին։


Ես հավատում և վստահ եմ Արցախի ապագային ու գիտեմ՝ եթե աշխատենք, ամեն ինչ էլ կստացվի, թեկուզ զրկանքների գնով, թեկուզ մի քանի մեծահարուստ մի քանի միլիոն պակաս աշխատելու գնով։

Դիտվել է՝ 10231

Մեկնաբանություններ