Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»

Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»
20.02.2025 | 13:25

Հայկական «Ռուհնամայի» պրեզենտացիայից հետո եղավ ծաղրանքի, ֆեյսբուքյան պոռթկման մեծ ալիք և, ցավոք, մի քանի հստակ քաղաքական ձևակերպումներ։

Այս պատկերը ունի նվազագույնը 4-5 տարվա պատմություն, և մենք նորից, կարծես թե, անում ենք նույն սխալները, մտնում նրա ծուղակի մեջ։

Նա կորցրել է իր սոցիալական բազան Հայաստանում, կորցրել է արտաքին աջակցության տանիքը։ Հայաստանում և Հայաստանի շուրջ այսօր հաստատվել է լարվածության էական թուլացում։ Այս պայմաններում նա վերընտրվելու և իշխանություն պահելու որևէ շանս չունի։

Հանդարտ ներքին և արտաքին միջավայրը նրա համար խորթ և հակաբնական միջավայր է, որտեղ նա պարտվում է։

Սա հասկանալով՝ Նիկոլը գնում է (հերթական անգամ) ներքին և արտաքին էսկալացիայի։ Հրապարակված դրույթները և «նոր սահմանադրության» գաղափարը արհեստական, գռեհիկ, ժամանականավրեպ բանավեճերի ալիք է բարձրացնելու երկրի ներսում, պառակտելով հասարակությունը չորրորդական հարցերի շուրջ, վերաձևավորելով խառնակչության և թշնամանքի մթնոլորտ։ Սա արվեց՝ երկրի ներսում ձևավորված դեռևս շատ փխրուն հանդարտության, ներքին հաշտության սաղմերը ջարդելու համար։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գիրկը նետվելու՝ նրա քաղաքական պատրաստակամության ուղերձը այսօրվա աշխարհում, աչքիդ առաջ փոփոխվող աշխարհում, տարածաշրջանային լուրջ էսկալացիայի հնարավորություն է տալիս։ Մոտավորապես ասաց. «Հայաստանը Թուրքիա է, և վերջ»։ Իսկ մենք գիտենք, թե դա ինչ հետևանքներ է ունենում։

Ամփոփելով՝ Նիկոլը միտումնավոր տանում է ներքին և արտաքին էսկալացիայի։

Ինչ պետք է անենք մենք

Նիկոլի հաշվարկն այն է, որ սովորականի պես տեղի կունենա զանգվածային էմոցիոնալ ռեակցիա սոցցանցերում, և ոչիշխանական բազմաթիվ անկյուններից կսկսի հորդալ ցաքուցրիվ, շատ հաճախ՝ անմիտ գաղափարների ու տեսակետների հեղեղ։ Այս հորձանուտը կքշի-կտանի փոքրաթիվ գրագետ և գործուն առաջարկներն ու գաղափարները։

Ինչ է պատասխանելու հասարակությունը

Հասարակությունը կարող է տալ առողջ ռեակցիա, եթե նրա համար ձևակերպվեն ճիշտ գաղափարներ և նրան մատուցվեն ճիշտ ճանապարհով։

Հասարակությունը կարող է նաև տալ հակապետական ռեակցիա՝ է´լ ավելի կազմաքանդվել՝ ուղղակի ի վիճակի չլինելով մարսել հերթական «մտավոր տեռորիզմը»։

Ամեն ինչ կախված է հանրային ակտիվ շերտից։ Կկարողանա՞նք վեր կանգնել մեր ամբիցիաներից, կկարողանա՞նք քիչ թե շատ կոորդինացված աշխատել, կունենանք հաջողություն։

Փոփոխվող աշխարհում չլինել դինոզավր

Քաղաքական և պետական ճկունությունն այսօրվա աշխարհում կարևոր գործոն է։ Նիկոլի ելույթն իրականում դժվար կացության մեջ դրեց հասարակությանը. պետության ղեկավարները դժվարությունները վերցնում են իրենց ուսերին, ոչ թե գցում ժողովրդի վրա։ Մեր դեպքում արդեն 6 տարի է՝ հակառակն է։

Ակնհայտ է, որ հասարակական առողջ, դոմինանտ ռեակցիան պետք է լինի ՄԵՐԺՈՒՄԸ։ Բայց ոչ թե բովանդակության կամ նրա առանձին կետերի, այլ՝ հեղինակի։ Մեր սուպերպրոբլեմը հեղինակն է, նրա´ն է պետք մերժել։ Սա այն ճիշտ ռեակցիան է, որ արտաքին աշխարհին պետք է հղել։ Նորից եմ շեշտում՝ նա տանում է ժողովրդին մի ընտրության, որը հանգիստ կարելի էր չանել։

Մեր պետական մտածողության ճկունությունն այս պայմաններում պետք է լինի հետևյալ պատասխանի տեսքով. փոփոխվող աշխարհում շա´տ հարցեր կարելի է քննարկել, և մենք պատրաստ ենք, բայց դա կլինի միայն Նիկոլի հեռացումից հետո, նոր իշխանության պայմաններում։

Հակառակ դեպքում, մենք մտնելու ենք ֆիդայականության և թուրքամետության անթույլատրելի բանավեճի տիրույթ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ