Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Հայաստանի իշխանությունները երբեք նման ստորաքարշ վիճակում չեն եղել

Հայաստանի իշխանությունները երբեք նման ստորաքարշ վիճակում չեն եղել
25.04.2025 | 12:09

Դրոշ վառելու «մշակույթը» երբեք չեմ ընդունել:

Սակայն առնվազն տարակուսելի է, երբ Փաշինյանը նույն հարթության վրա, համահարթեցման սկզբունքով դատապարտում է հասարակության մի խմբի կողմից իրականացված այդ խորհրդանշական ակցիան և Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները:

Հայաստանի իշխանությունները երբեք նման ստորաքարշ վիճակում չեն եղել:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ