Իմ Սիրո մեջ գտեք ձեր հրճվանքը:
Փորձեք այժմվանից իսկ ապրել Իմ Թագավորության վերացական երջանկության մեջ:
Պահանջեք Ինձնից մեծ բաներ, պահանջեք խոշո՛ր բաներ:
Պահանջեք Ինձնից ուրախություն և խաղաղություն, ազատագրում մտահոգություններից:
ՈՒրախ եղեք Ինձ հետ:
Ես եմ ձեր Տերը, ձեր ստեղծողը: Բնավ մի մոռացեք, որ Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան:
Իբրև Արարիչ` Իմ մտածումն էր, որ իրագործեց այս աշխարհը, այսօր էլ իբրև ձեր Արարիչը` Իմ հոգածու մտածումն է իրականացնել այն ամենը, ինչի կարիք ունեք` նյութական ոլորտում:
Ուրախ եղեք Ինձ հետ, վստահե՛ք Ինձ:
Ինձ հետ մասնակից եղեք կյանքին, տեսեք Ինձ ամեն ինչի մեջ, վայելեք Ինձ:
Մասնակից դարձրեք Ինձ ձեր բոլոր ձեռնարկներին, ինչպես փոքր տղան է մասնակից դարձնում իր մորը իր ցավերին, իր վշտերին, տագնապներին, իր արցունքներին ու իր գործերին, ինչպես նաև` իր գտած գանձերին:
Տվեք Ինձ ձեր բոլոր գործերին մասնակից լինելու ուրախությունը: