ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

ՈՒժերի հարաբերակցության փոփոխությունը կազդի Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման վրա

ՈՒժերի հարաբերակցության փոփոխությունը կազդի Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման վրա
17.07.2026 | 18:09

TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի։

Թե ովքեր են լինելու այս նախագծի կապալառուները, ում են ֆինանսավորելու, ովքեր են մասնակցելու, ներդրումներ անելու, կառավարելու և կառուցելու, դեռևս չի հաղորդվում։ Սակայն անգլիացի փորձագետները, որոնց դժվար է մեղադրել միամտության մեջ, հստակ նշում են, որ այդ ամենով զբաղվելու են Թուրքիան և Ադրբեջանը։

Ամենայն հավանականությամբ, հավելյալ ֆինանսավորումը կտրամադրվի թուրքական և ադրբեջանական ընկերությունների կողմից, որոնք նաև կստանձնեն կառավարման և շինարարության աշխատանքները, ինչի արդյունքում, ըստ այս գնահատականի, Մեղրին կանցնի Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դա բարդ չէ պատկերացնել։

TRIPP-ի հետագա հեռանկարները կարող են տարբեր լինել

1. TRIPP-ը կկառուցվի Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ֆինանսական ու քաղաքական վերահսկողության ներքո։ Այդ դեպքում այն կարող է դառնալ Իրանի հաջորդ թիրախը՝ հերթական զինադադարից հետո։

2. TRIPP-ը կկառուցվի, բայց նոր բանաձևով. այն կունենա նոր ներդրողներ՝ Ռուսաստանը, Իրանը, արաբական երկրները, Չինաստանը կամ այլ պետություններ։

3. TRIPP-ի շինարարությունը կդադարեցվի։

Մեծ նշանակություն կունենա նաև այն, թե ինչպես կզարգանա հակամարտությունն Ուկրաինայում։ Ուժերի հարաբերակցության փոփոխությունը և այդ հակամարտության ելքը կազդեն Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման վրա։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 14468

Մեկնաբանություններ