Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Չմոռանաք կրկնել, որ քաղաքացին ձեզ համար տուգանքի մատերիալ չէ

Չմոռանաք կրկնել, որ քաղաքացին ձեզ համար տուգանքի մատերիալ չէ
15.04.2025 | 12:44

Ոչ քաղաքական, այլ իրավունքի լեզվով ապացուցեմ, որ իշխանության համար քաղաքացին տուգանքի մատերիալ է:

Գաղտնիք չէ, որ առանց ամրակապվել երթևեկելը և կամ վարելիս հեռախոսակապից օգտվելը հանրային տեսանկյունից վտանգավոր արարք է, որովհետև մի դեպքում կարող է վթարային իրավիճակում հանգեցնել վարորդի և կամ ուղևորների համար ծանր հետևանքների, մյուս դեպքում` վարորդի, ուղևորների և երթևեկության այլ մասնակիցների համար ծանր հետևանքների:

Այս արարքներից յուրաքանչյուրի համար օրենսդրությամբ սահմանված է 10000 դրամ և 1 տուգանային միավոր պատասխանատվություն:

Այսօր ԱԺ-ում քննարկում էր, ուր նախատեսվում է անտոմս երթևեկելու համար սահմանել 10-ից 15000 դրամի չափով տուգանք (ըստ կոնկրետ դիսպոզիցիաների):

Այսինքն` իշխանության համար անտոմս երթևեկելը անգամ ավելի հանրային վտանգավոր արարք է, քան չամրակապված մեքենա վարելը կամ մեքենա վարելիս հեռախոսակապից օգտվելը:

Հիշեցում. արարքի համար պատասխանատվություն սահմանելիս պետք է հաշվի առնվի դրա հանրային վտանգավորությունը. այս սկզբունքը վերաբերելի է թե´ վարչական, թե´ քրեական պատասխանատվությանը:

Չմոռանաք ամեն հինգշաբթի կակադույակերպ կրկնել, որ ձեզ համար քաղաքացին տուգանքի մատերիալ չէ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 4716

Մեկնաբանություններ