Արհեստական բանականության հետ հարց ու պատասխանները մտորելու տեղիք են տալիս: Ալգորիթմներն սկսում են օգտագործել հայկական կենցաղային բառապաշարը, և գնալով տենդենցը խորանում է: Այդպես էլ կլինի, քանզի հայկական ինտերներտից, սոցցանցերից, մեսենջերներից ու հեռաոսազանգերից ստացված տեղեկատվության հիմնական մասը ցածր որակի խոսակցական բառապաշար է...
Այս այլասերված, պայթած և գլխատված հասարակությունում, ուր ատոմացված տարրերը քաոսային շարժումներ են անում դեպի գլոբալիզմ և նեոլիբերալիզմ, ակնհայտ է, որ զուտ ազգային, հայկական լեզվամտածողությամբ ԱԲ-֊ն չի լինելու զանգվածային...
Չինական DeepSeek ընկերությունը իր արհեստական բանականության նոր մոդելով հեղաշրջեց տեխնոլոգիական շուկան։ Նրա R1 բոթը չի զիջում ChatGPT-ին, իսկ ինքնարժեքով մի քանի անգամ ավելի էժան է...
Թրամփը կես տրիլիոն՝ 500 միլիարդ դոլար է հատկացրել արհեստական բանականության զարգացմանը։ Ներդրումը նախատեսվում է իրականացնել OpenAI, Oracle և SoftBank ընկերությունների միջոցով։ Ամերիկյան պետությունը կատարում է ուղիղ և հասցեական ներդրումներ տեխնոլոգիական ընկերություններում և ներդրումային ֆոնդերում։
Ընթանում է զուտ հայկական հավաքական բանականության մշակման գործընթացը։
Մենք մոտ ենք պատմական այն բեկումնային իրադարձությանը, որը կարող է փոխել և արդիականացնել մեր ընթացքն այս բուռն տեխնոլոգիական դարում՝ պահպանելով մեր ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ...
ՈՒկրաինական պատերազմի ելքը սկզբունքային նշանակություն ունի աշխարհի ապագայի համար։
Որ աշխարհի բոլոր գործերը կառավարվում են ուժային սկզբունքներով, կասկածի ենթակա չէ, որում կարելի է համոզվել միջազգային հարաբերությունների ոլորտում ամեն օրվա նորությունները կարդալով ու դրանց ներքին իմաստը հասկանալով։
Եվ եթե ուժային աշխարհում հակամարտ կողմերից մեկը բոլոր միջոցներով ձգտում է ընթացիկ պատերազմական գործողությունների դադարեցման, ապա դա նշանակում է, որ դրանք շարունակելը նա համարում է համարժեք իր պարտությանը...