Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մենք շատ վատ ենք, товарищ Гюрджинян, Արցախը չկա, TRIPP-ը հանձնեցին, կյանքը տխուր է և «վճարովի», եկամուտները ցածր, դուրսը` շոգ

Մենք շատ վատ ենք, товарищ Гюрджинян, Արցախը չկա, TRIPP-ը հանձնեցին, կյանքը տխուր է և «վճարովի», եկամուտները ցածր, դուրսը` շոգ
13.08.2025 | 12:06

Հիշու՞մ եք Գյուրջինյան Դավիթին: Լեզվի կոմիտեի «լեգենդար» նախագահն էր: Այժմ Բրյուսովի անվան համալսարանի քառակի «լեգենդար» ռեկտորն է: Так вот.

Здравствуйте товарищ Гюрджинян !!!

Ո՞նց եք: Թեպետ, ո՞նց պետք է լինեք: Բրյուսովի համալսարանում հով լռված եք, եկամուտները բարձր, կյանքն ուրախ և «անվճար»:

Մե՞նք: Մենք շատ վատ ենք товарищ Гюрджинян: Արցախը չկա, TRIPP-ը հանձնեցին, կյանքը տխուր է և «վճարովի», եկամուտները ցածր, դուրսը` շոգ: Դա էլ մի կողմ: Գիտեք, չէ՞, հենց Լեզվի Կոմիտեից դուրս եկաք, այն սկսեց չաշխատել: Երբ Կոմիտեի նախագահն էիք «լավից վատից» աշխատում էր: Այժմ` չի աշխատում: 2025 թվականի ընթացքում ընդամենը 15 հայցադիմումն աշխատանք համարել չի կարելի: Այդպես չէր, որ Դուք սիրում էիք աշխատել, սակայն լավ դաստիարակություն ունեիք: Գիտեիք, որ առանց աշխատանքի գումար ստանալը լավ բան չէ: Ճիշտ է` կորոնավիրուսի ժամանակ փորձեցիք չաշխատել, սակայն ... Պարզվեց, որ կորոնավիրուսի ժամանակ Ձեր չաշխատածը, 2025 թվականի ընթացքում, Ձեր իրավահաջորդի աշխատածից ավելի շատ է:

Բացի դրանից` այժմյա Լեզվի կոմիտեն կարծես խորն ընդհատակում լինի: Չկա նախկին էնտուզիազմը, ժամանակները փոխվել են, մարդիկ ծուլացել: Մի խոսքով, Ձեզ հիշեցի товарищ Гюрджинян:

Հանկարծ Բրյուսովի համալսարանից դուրս չգաք: Ո՞վ գիտի, թե Ձեզանից հետո այնտեղ ինչ կլինի: Հա, մեկ էլ` որպեսզի չվնասեք ստամոքսը, երեկոյան ժամերին մի´ կերեք հում լոլիկ։

До свидания, товарищ Гюрджинян.

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ