ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Սիրերգ

Սիրերգ
05.10.2024 | 15:11

Հոգուս գույնը թաց ու բորբ դեղինն է՝

ավազի վրա:

Մթի դյութանքը քոնն է ու իմն է,

երբ լուսին չկա:

Ծովի ափեզրը կորավ խավարում.

երկինք է դարձել:

Աստղերը իրենց լույսը անհատնում

չեն ուզում սփռել:

Շաչյունն ալիքի, խառնված քամուն,

տարփանք է տալիս:

Գրկիս մեջ սառած սերդ կիսարթուն

փարվեց ինձ նորից:

Նազուկ քայլերով հոգիդ մոտեցավ

սրտիս բարակած:

Գտավ դեղինը, մի պահ քարացավ՝

շուրթը ճաքճքած:

Ծովը երկնքի պատկերը առել

ծփում է հանդարտ:

Ալիքին փարվող ավազը ոսկե

աստղերն են արծաթ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 31258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ