ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է ուսանողների ուսման վարձերի տրամադրման մրցույթ

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է ուսանողների ուսման վարձերի տրամադրման մրցույթ
22.02.2014 | 23:12

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2013-2014թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով՝ փաստաթղթերի ընտրություն և բանավոր հարցազրույց: Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ պետք է ներկայացնենառաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը, երաշխավորագիր ֆակուլտետից, անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, 2 լուսանկար 3x4 չափի, տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ, տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ։ Բացի այդ, պետք է ներկայացնեն հետևյալ թեմաներից մեկի շուրջ թեզ (1-3 էջ)՝ «ՀՀ-ում երիտասարդության ներկայիս սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները», «Հայ ժողովրդի դերն ու առաքելությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ» կամ «Ինչպիսի քաղաքակրթական մոդել պետք է ունենա Հայաստանը 21-րդ դարում»։
Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը կտրվի նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ