ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ինչպես կրթություն ստանալ արտերկրում

Ինչպես կրթություն ստանալ արտերկրում
24.03.2014 | 15:35

Լոնդոն Այ միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով առաջին անգամ Հայաստան են ժամանել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ու ուսումնական հաստատությունների հրավիրյալ ներկայացուցիչները: Նրանք են՝ աշխարհի համալսարանները միավորող INTO հիմնադրամի ներկայացուցիչներ Թոմ Գեյմսթերը (ԱՄՆ), Քալդեր Լիուն (Չինաստան), Club Class անգլերեն դպրոցների ներկայացուցիչ Կատյա Լուպալենկոն (Մալթա), Globe Education (Չեստերի համալսարան, Անգլիա Ռասկինի համալսարան, LLS, LBL) ներկայացուցիչ Լիլյա Հովհաննիսյանը ու London Eye ուսումնական կենտրոնի հրավիրյալ դասախոս Պետրա Սագհին:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ էլ հրավիրյալ ներկայացուցիչները պատմեցին աշխարհի առաջատար համալսարանների ու նրանց ներկայացրած պահանջների մասին:
Ներկայացնում ենք այդ համալսարանների հակիրճ նկարագրությունը:
Anglia Ruskin համալսարանը Անգլիայի արևելքում գտնվող խոշորագույն համալսարաններից մեկն է, որտեղ սովորում է շուրջ 31000 ուսանող՝ թե՛ Մեծ Բրիտանիայից, թե՛ արտասահմանից: Համալսարանի հետ միասին Globe Education-ը առաջարկում է բիզնես կառավարման մագիստրոսական և բակալավրիական բարձրակարգ ծրագրեր, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հայ ուսանողների համար գործում են նաև կրթաթոշակներ:
University of Chester-ը երկրի հնագույն համալսարաններից մեկն է: Իր գեղեցկությամբ և հանգստությամբ Չեստեր քաղաքը հիշեցնում է Դիլիջանը: Չեստերի համալսարանի հետ միասին Globe Education-ը առաջարկում է բիզնես կառավարման մագիստրոսական և բակալավրիատի ծրագրեր: Հայ ուսանողների համար գործում են նաև կրթաթոշակներ:
INTO-ն իր տեսակի մեջ եզակի կրթական նախագիծ է, որը միավորում է Անգլիայի, ԱՄՆ-ի ու Չինաստանի առաջատար համալսարանները: Այն գործընկեր համալսարաններ ունի Անգլիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում:
London School of Commerce-ն Cardiff Metropolitan University-ին կից քոլեջ է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ամբողջ աշխարհից սովորելու Լոնդոնում՝ ստանալով միջազգայնորեն ճանաչված բրիտանական որակավորում: London School of Commerce-ն առաջարկում է բուհական և հետբուհական ծրագրեր:
CATS քոլեջը համարվում է Բրիտանիայի ամենահաջողակ, նորարարական քոլեջներից մեկը: Այն առաջարկում է մի շարք ուսումնական ծրագրեր դպրոցահասակ երեխաների համար, նաև օգնում է նախապատրաստվել և ընտրել լավագույն բուհական ծրագիրը առաջատար համալսարաններում: Foundation Campus-ն ապահովում է որակյալ կրթական ծրագրեր՝ նախապատրաստելով ուսանողներին աշխարհի առաջատար համալսարաններում մագիստրոսական և ասպիրանտական ուսում ստանալուն: ՈՒսանողները կարող են սովորել Միացյալ Թագավորությունում, Ամստերդամում կամ ԱՄՆ-ի սրտում՝ Բոստոնում:
Club Class London անգլերեն լեզվի դպրոցը գտնվում է Բլումսբերիում՝ ուղիղ Լոնդոնի կենտրոնում: Դպրոցը լիազորված է ինչպես Բրիտանական խորհրդի, այնպես էլ՝ English UK խորհրդի կողմից: Club Class Malta-ն լիցենզավորված է Մալթայի կրթության նախարարության և զբոսաշրջության նախարարության կողմից և լիազորված՝ FELTOM-ի կողմից: Դպրոցը հիմնել է նաև բիզնես կենտրոն: Դպրոցում դասընթացներն անցնում են միայն նորարարական և ինտերակտիվ մեթոդներով:
Հարցին, թե հայ ուսանողներն ի՞նչ մասնագիտություններ են նախընտրում՝ արտերկիր ուսման մեկնելիս, հրավիրյալ ներկայացուցիչները պատասխանեցին՝ բիզնեսի, մարքեթինգի ոլորտները: Հայերը հետաքրքրություն են ցուցաբերում նաև բժշկության նկատմամբ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ