ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Բաքուն չի բանակցի Ստեփանակերտի հետ

Բաքուն չի բանակցի Ստեփանակերտի հետ
10.04.2016 | 00:02

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով Բաքուն Ստեփանակերտի հետ չի բանակցի: «Անջատականների հետ բանակցություններ չեն լինի: Ադրբեջանը կբանակցի միայն Հայաստանի հետ», - contact.az կայքի փոխանցմամբ, ասել է Հաջիևը: Հայտարարությունը պատասխան է հայկական կողմի պահանջի՝ Լեռնային Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ