Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չենք խրատվում, դասեր չենք քաղում անցյալից

Չենք խրատվում, դասեր չենք քաղում անցյալից
22.12.2022 | 07:29

Երկրի ներսում խնդիրները լուծելու փոխարեն, ազգովի շունչներս պահած, լսում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ինչ կասեն աշխարհի մեծերը մեր դարդերի մասին:


Եթե քո ընտրած իշխանությանն առանձնապես չի մտահոգում Լաչինի փակ լինելը, աշխարհին ինչի՞ պետք է մտահոգի:
Նույնիսկ ներսում բողոքելիս վախենում են իրական թիրախ ու հասցե նշել, ցիգանների պես տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների դռների տակ խնդրանք-պահանջներ են ձևակերպում՝ առանց գիտակցելու (կամ գիտակցելով), որ դրանով՝ շեղելով ու լղոզելով պահանջների հասցեն, մեծ ծառայություն են մատուցում իշխանությանը:
Մի հոգևորական էլ աղոթք է հղում առ Աստված, որ մեր թշնամու սիրտը փափկացնի ու մեզ լավ աչքով նայի, մյուս իրանագետն էլ ավետում է ի լուր հայերի, որ Իրանը փակել է դեպի Նախիջևան տանող ճանապարհը. հետո պարզվեց՝ սուտ էր:


Հ.Գ. Իսկ այդ ընթացքում իրավիճակի հիմնական մեղավորներն ու պատասխանատուները հանգիստ վայելում են իրենց իշխանության բերկրաքն ու, գինու բաժակը ձեռքին, հետևում այս համազգային կրկեսին:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 10447

Մեկնաբանություններ