Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չկա ինքնուրույն որոշում կայացնելու վճռականություն

Չկա ինքնուրույն որոշում կայացնելու վճռականություն
28.04.2023 | 22:12

Արցախի օրվա իշխանության անհաջողությունների թիվ մեկ պատճառն այն է, որ, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրան հաջորդած զարգացումների ընթացքում, նա չուներ և չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու և այդ որոշումները կյանքի կոչելու վճռականություն:

Ունենալ ինքնուրույն որոշումներ կայացնելու վճռականություն, նախևառաջ նշանակում է կարողանալ մերժել նրան կամ նրանց, ով կամ ովքեր քեզ հետևողականորեն տանում են երաշխավորված պարտության:

Մյուս բոլոր պատճառաբանությունները ոչ այլ ինչ են, քան սեփական անկարողությունն արդարացնելու ճարահատյալ փորձ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2931

Մեկնաբանություններ