Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ընտրությունը ձերն է` կամ լուսանցք, կամ մնալ քաղաքական դաշտում

Ընտրությունը ձերն է` կամ լուսանցք, կամ մնալ քաղաքական դաշտում
22.07.2023 | 07:54

Վլադիմիր Պուտինը հստակ, առանց տողատակերի ու թաքուն մեսիջների աշխարհին հայտարարեց «Լեհաստանը հաբռգել է, աչք է տնկել ՈՒկրաինայի արևմուտքի վրա, ինչ-որ սպառնալիքներ է հնչեցնում Բելոռուսին։ Եթե հանկարծ բախտներդ փորձեք, ապա մեր զինանոցը շատ ուժեղ է միութենական պետության հանդեպ ոտնձգություն կատարողին պատժելու համար»։

Նա նաև նշեց, որ «Սոցիալիստական Լեհաստանին 1945 թվականին Ստալինը որոշ տարածքներ է նվիրել։ Եթե Լեհաստանը հանդգնի, ապա այդ սխալը ուղղելու անհրաժեշտություն կառաջանա»։

Այս ասածը, եթե պրոեկտենք Հայաստանի վրա, այն կնշանակի, որ Ռուսաստանի ազդեցության գոտի հանդիսացող երկրներում անգլոսաքսական գործակալների հաշվիչի հետհաշվարկը միացված է ու այն պտտվում է շատ արագ։

Հարգելի ընդդիմադիրներ, եթե դուք չսկսեք գործել վիժվածքին դուրս շպրտելու հարցում, ապա դուք կմնաք լուսանցքում։

Դուք տիրապետում եք որոշակի ռեսուրսների, սկսեք այն մոբիլիզացնել։

Աննախադեպ չափերի է հասել իշխանության գահավիժումը, այն այլևս կանխել անհնարին է։

Ընտրությունը ձերն է` կամ լուսանցք, կամ մնալ քաղաքական դաշտում։

Վիժվածքը գուցե փորձի գնալ սադրանքների, այն կանխելու համար պետք է գործի դնել ձեր ողջ ռեսուրսները։

Վիժվածքի միակ մտածմունքը իր անձի անվտանգությունն ու փրկությունն է։

Մեր, շարքային քաղաքացիներիս, և ձեր, քաղաքական գործիչներիդ հույզն ու մտահոգությունը Արցախն ու Հայաստանը։

Վիժվածքը պետք է սատկի։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 4541

Մեկնաբանություններ