Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Վիժվածքնե՛ր, հանգիստ թողեք նահատակներին

Վիժվածքնե՛ր, հանգիստ թողեք նահատակներին
18.04.2024 | 19:57

1915

Բորսաներում սև-մութ խաղերի
հանել ենք աճուրդ
1.500.000 հոգնած հոգիներ`
գինը սակարկելի:

Չարչրկվել,
մաշվել են,
հանգիստ են ուզում.
խաղաղ,
խաղաղ…

Մատի փաթաթան,
գեշ խաղալիք են
ու լերկ թուղթ ունայնության.
հորթի հրճվանքով
մեր ցավն ենք մատնել
աշխարհի խղճին,
որ զվարճանում է:

1.500.000 զզված հոգիներ,
մենք ամեն օր ենք ձեզ հանում հողից,
անհագ լլկում ենք
ու չենք հանդարտվում:

Անդորր, անդորր,
1.500.000 հոգիներին անդորր:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 4400

Մեկնաբանություններ