Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եկեղեցու դեմ հարձակումներն ունեն նաև անձնական մոտիվացիա

Եկեղեցու դեմ հարձակումներն ունեն նաև անձնական մոտիվացիա
27.06.2025 | 11:36

Եկեղեցին, լինելով միակ ազգային ինստիտուտը, որը համարձակություն ունեցավ քննադատել Նիկոլի քաղաքականությունը, նրա համար դարձավ թշնամի։ Հետևաբար Նիկոլին պետք էր ազատվել Եկեղեցու դիմադրությունից, և ինչպես ժամանակին ազատվեց Արմեն Սարգսյանից, ում փոխարեն նախագահ կարգեց մեկին, ով կարող է առհասարակ գոյություն չունենալ։ Այսինքն` պետք է մեկը, ով Նիկոլի մոտ կաշխատի Կաթողիկոս։ Չի ունենա իշխանության տեսակետներից տարբեր տեսակետ, չի ընդվզի և միշտ «կօրհնի» իշխանության ցանկացած ձեռնարկ։

Երբևէ լսե՞լ եք, որ Վահագն Խաչատուրյանը գեթ մեկ ստորակետի անհամաձայնություն ունենա։

Դա հնարավոր չէ, որովհետեւ անմիջապես իր վրա կդրվեն կոմպրոմատներ... նույն պատկերը փորձ է արվում ստանալ նաև Եկեղեցու պարագայում։

Ահա նաև պատճառներից մյուսը, թե ինչո՞ւ չի կարելի թույլ տալ Եկեղեցու ներքին գործերին արտաքին միջամտություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ