-
02.02.2014|
20:35
«Այսօրվա արվեստագետի դերն այնքան են ցածրացրել, որ արվեստագետը պարտավոր է լինել իշխանության հետ, որպեսզի ինչ-որ բան առաջ գնա»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց գեղանկարիչ ՇԱՀԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ՝ հիշեցնելով 2003-ին երկրորդ նախագահի որոշումը։
-
31.01.2014|
01:25
«Այսօր խնդիր է դրված ոտնահարել ազգային իրական արժեքները։ Սա միայն հայության խնդիրը չէ։ Նպատակ է դրված ցանկացած ճանապարհով կրճատելու մարդկության թիվը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում «Ընդդեմ քրիստոնեական արժեքների» թեմայի շրջանակում ասաց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ:
-
17.01.2014|
00:22
«Հայաստանում պայքար է սկսվել ապագա իշխանության ձևավորման համար»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ հընթացս նշելով, որ բոլոր քաղաքական ուժերը կորցրել են կապը հասարակության հետ։
-
20.12.2013|
00:15
Տևական ժամանակ հասարակական-քաղաքական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձել են իշխանության տարբեր օղակներից պարզաբանումներ ստանալ, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հողահատկացումն ի՞նչ չափորոշիչներով է իրականացվել։ Նրանց դիմումները պետական տարբեր ատյաններում միմյանց հակասող պատկեր են ստեղծել։
-
19.12.2013|
19:19
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը չի մեկնել Բաքու՝ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրելու, որով Հունաստանի գազաբաշխիչ ցանցերը տնօրինող DESFA ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսն անցնելու էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին:
-
06.12.2013|
01:28
«Կառավարությունն ու Հանրային խորհուրդն ընդդեմ հասարակական շահի»: Այսպես էր վերնագրված «Իրատես de facto» ակումբում բարձրացված թեման: «Խոսքը վերջին տարիներին Հայաստանում համաճարակի վերածված հրավառությունների և Ամանորի նախօրյակին պայթուցիկների առք ու վաճառքի, դրանց գործածության մասին է»,- ասաց լրագրող, հրապարակախոս ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, նշելով որ լրագրողական իր հետաքննություններին կառավարությունը և Հանրային խորհուրդը ոչ միայն չեն փորձում ինչ-որ չափով լուծում տալ, այլև կոծկում են խնդիրը:
-
29.11.2013|
00:30
Բարեփոխումներ ասվածից մեր քաղաքացիները վախ ունեն։ Վերջերս տաքսու վարորդներն աղմուկ են բարձրացրել տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է նաև ֆիզիկական անձանց կողմից տաքսի ծառայություն իրականացնելու գործընթացը։ Բարեփոխումների փաթեթը գործադիրն արդեն ուղարկել է օրենսդիրին։ Ինչի՞ց են վախենում վարորդները. «Դեղին համարանիշերը փոխարինվելու են ինքնակպչուն ներդիրներով, ինչը կհարվածի մեր բիզնեսին»։ Որքա՞ն են այս մտավախություններն իրատեսական, և ի՞նչ են ենթադրում բարեփոխումները։
«Տրանսպորտի ոլորտում, մասնավորապես տաքսի ծառայության ոլորտո
-
21.11.2013|
17:05
Օրերս երեք կուսակցություններ՝ «Հայրենիք ու պատիվ», «Ժողովրդավարական հայրենիք» և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», իշխանափոխության պահանջով հայտարարություն էին արել, ինչի առնչությամբ «Իրատես de facto» ակումբում իր դիտարկումներն արեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-
14.11.2013|
14:41
«Իրատես de facto»-ի մամուլի ակումբում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ գալիք տարվա բյուջեն որոշ հաշվարկների դեպքում իրատեսական է:
-
08.11.2013|
00:05
Վերջին շրջանում ստեղծագործական միությունների շուրջ աղմուկը շատ մեծ է, քանի որ ներսում կուտակված խնդիրները միանգամից դուրս են եկել ջրի երես: Գրողների և կոմպոզիտորների հակասություններից զերծ է նկարիչների միությունը, այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ` տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է նկարիչների համագումարը: Գործող նախագահը, ամենայն հավանականությամբ, վերստին ընտրվելու ցանկություն ունի:
ort" rel="nofollow">Մարզական
Կենսակերպ
Տեսանյութ
Այլ