Ծանոթացեք «Ալ Արաբիային» տված` Սիրիայի նոր ղեկավարի երեկվա հարցազրույցին:
«Ռուսաստանն այն պետությունը չէ, որին կարելի է անտեսել: Ռուսաստանի ներկայությունը անհրաժեշտ է Սիրիային:
Կարծում եմ` Ռուսաստանի աջակցությամբ Իրանը կփոխի
իր վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ, որից հետո մենք կարող ենք քննարկել Թեհրանի վերադարձի հնարավորությունը»:
Ջուլանիի այս խոսքերից հետո, կասկած չի մնում, որ ես էի ճիշտը և ոչ թե նրանք, ովքեր ՌԴ-ին Սիրիայում պարտություն էին գրանցում:
Բայդենյան ԱՄՆ-ի թույլտվությամբ ազտորեն գործող բրիտանական հետախուզությունը, Ռիչարդ Մուրի գլխավորությամբ, պարտություն կրեց Սիրիայում:
Չկարողացավ երկրորդ «ճակատ» բացել ռուսների դեմ:
Եվ անմիջապես գործարկեց կովկասյան ու միջին ասիական տարբերակը:
Մուսուլմանական Ադրբեջանի ինքնաթիռի խոցումը մուսուլմանական Չեչնիայի տարածքում, այնուհետև խոցված ինքնաթիռի հայտնվելը մուսուլմանական Ղազախստանում, վկայում են շտապ պլանվորված օպերացիայի մասին, որը էլի չի աշխատելու:
Ինձ, միայն մի հարց է հետաքրքիր, օդաչուն կամովի՞ն, թե՞ սպառնալիքի տակ է որոշում ընդունել ոչ թե վերադառնալ Բաքու (550 կմ), այլ գնալ Ղազախստան (875 կմ)...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ