«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մրցակցային ռեժիմում կարևոր է հասկանալ այլոց պահվածքի մոտիվացիոն ակունքներն ու հիմքերը

Մրցակցային ռեժիմում կարևոր է հասկանալ այլոց  պահվածքի մոտիվացիոն ակունքներն ու հիմքերը
25.04.2025 | 10:00

Տարբեր հանգամանքներում, միջավայրերում և իրադարձությունների ու դեպքերի զանազան իրավիճակներում գտնվող մարդկանց ու ավելի մասշտաբային մարդկային համակարգերի համար, որոնց կյանքն ընթանում է բացահայտ կամ անբացահայտ համապարփակ մրցակցային ռեժիմում, կարևոր է հասկանալ ուրիշների պահվածքի մոտիվացիոն ակունքներն ու հիմքերը։

Այլ խոսքով, ամեն մեկին, կյանքի ընթացքը իր սեփական էգոիստական կամ ալտրուիստական-այլասիրական շահերին առավելագույնս հարմարեցնելու համար, պետք է հասկանալ, թե ինչու՞ուրիշները այս կամ այն իրավիճակում իրենց պահեցին այսպես ու ոչ այնպես, այսինքն, որո՞նք են մարդկանց պահվածքի, վարքի ու կոնկրետ գործողությունների մոտիվացիաները, նպատակներն ու դրանց իրականացման մեխանիզմները։

Եթե խոսքը մարդկանց կյանքին սպառնացող անմիջական վտանգի մասին է, ապա այս պայմաններում մարդը վերածվում է կենսաբանական համակարգի՝ ունենալով իր կյանքը փրկելու և ապրելու նպատակ միայն։

Եթե մարդու կամ մարդկանց կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, ապա նրանց մոտիվացիաների, պահվածքի, որոշումների ու գործողությունների հիմքում ընկած է տվյալ հանգամանքներում ու միջավայրում իրենց ազդեցիկության չափը, նույն ազդեցիկության առավելագույնին ձգտելը և ժամանակի ընթացքում այն պահպանելը, իսկ եթե դրանք բավարար չափով չկան, ապա մրցակցային պայքարում հիմնական զենքը դառնում է նույն ազդեցիկության իմիտացիան։

Պետական ու միջազգային հարաբերությունների դաշտում ազդեցիկությունն ու ազդեցության ոլորտը իրենց չափով վաղուց ընդունված են որպես հզորության ունիվերսալ չափանիշներ, բայց այն մարդկային հարաբերությունների ոլորտում ևս ուժի մեջ է ամենուրեք։

Բայց կոնկրետ իրավիճակներում այս ամենի իրականացումը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևերով է ընթանում, որն ունի հիմնարար բնույթի երեք պատճառ, այն է՝ մարդիկ իրարից տարբերվում են իրենց

1․ ունակություններով,

2․ արժեհամակարգով,

3․ սխալական լինելու չափով։

Այսինքն, ամեն մի կոնկրետ իրավիճակում մարդկանց պահվածքը, որոշումներն ու գործողությունները պայմանավորված են իրենց ունեցած կամ իմիտացիոն ազդեցիկությամբ, արժեքային համակարգով, ունակություններով ու սխալական լինելու հանգամանքով։

Դա նշանակում է, որ ցանկացած մարդ, ընդհուպ մինչև իրեն կատարյալ հրեշտակ երևակայողը, ունի մի նպատակ, այն է՝ ազդեցիկություն, դրա առկա չափից օգտվելու, այն առավելագույնին հասցնելու և պահպանելու տեսքերով, որն իրականացնելու կոնկրետ չափը որոշվում է նրա արժեհամակարգով, ունակություններով և կատարած սխալներով։

Ըստ որում, առկա և պոտենցիալ «հրեշտակներին» ազնվորեն կարող է թվալ, որ իրենք ամեն ինչ անում են ուրիշների համար, որը նորմալ է, եթե չափը չի անցնում։

Բայց, բացի ազնիվ «հրեշտակներից», կան նաև անազնիվները, որոնք իրենց կեղծ անշահախնդիր ու խորապես էգոիստական պահվածքով թունավորում են հասարակական կյանքը և որոնք էլ, չափից դուրս ազդեցիկ լինելով, հաճախ դառնում են գլոբալ ձախողման պատճառ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ