«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Թուրքիան ամբողջացնում է իր ռազմավարական խորությունը

Թուրքիան ամբողջացնում է իր ռազմավարական խորությունը
22.12.2024 | 10:11

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept» (թրք. Statejik derinlik) գրքում հատուկ տեղ է տվել Կոսովոյին (Ալբանիային կից) և Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանում)։ Ընդ որում, ըստ Ահմեդ Դավութօղլուի, Կոսովոն Բալկաններում (Ալբանիա), իսկ Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանում) Հարավային Կովկասում Թուրքիայի հիմնական կռվաններն են, որոնց միջոցով Թուրքիան իր ազդեցությունը պետք է խարսխի Բալկաններում և Հարավային Կովկասում՝ ստեղծելով մերձավոր տարածաշրջանում իր ռազմավարական խորությունը։

Ըստ էության, Թուրքիան առաջին խնդիրը լուծեց` Կոսովոն դարձնելով Սերբիայից անկախ և թուրքական ազդեցություն կրող սուբյեկտ Եվրոպական Միության «ներսում», որը նաև Թուրքիայի հենակետն է Բալկաններում։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ըստ էության, այս պահին ևս լուծել է Թուրքիան, և միայն մնացել է ապահովել ընդհանուր ճանապարհ, որը կամբողջացնի Թուրքիայի ռազմավարական խորությունը Բալկաններից մինչև Միջին Ասիա, Հարավային Կովկասից մինչև Ալթայ, Թուրքիայի հարավային սահմաններից մինչև Եմեն և Սոմալի։ Թուրքիան հենց Դավութօղլուի միջոցով ձևակերպել է իր ռազմավարական խորության հասկացությունը։

Ավելին` Թուրքիան այժմ նաև ջրային ռազմավարական խորության գաղափարն է առաջ մղում «Երկնագույն հայրենիք» (թրք. Mavi vatan) գաղափարի միջոցով։

Եվ ուրեմն, ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը, որը պետության անուղղակի ճանաչման ակտ է։

Հայաստանի իշխանությունների կողմից կատարվում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին հարվածելու հերթական քայլը:

Ու սրան պետք է բացատրություն հնչի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 9736

Մեկնաբանություններ