Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Ամեն տարի գարուն կտեսնենք՝ անկախ պատերազմներից

Ամեն տարի գարուն կտեսնենք՝ անկախ պատերազմներից
04.03.2026 | 16:15

Գարնան առաջին օրերը միշտ ձմռան վերջին օրերից ավելի ցուրտ են լինում։

Դե, հասկանալի ա, չէ՞ որ թուլացած ձմեռ նշանակում ա տաք, իսկ դեռ ուժ չհավաքած գարուն նշանակում ա սառը։ Ու պետք չի ասել, թե օրացույցը մարդիկ են հնարել, դա պայմանականություն ա։ Ոչ մի պայմանականություն էլ չի։ Մարդիկ չեն հնարել գարունը։ Գարունը միշտ էլ եղել ա։

Մարդիկ պատերազմներն են հնարել։ Ու քանի դեռ մենք մեր գոյությամբ խուտուտ ենք տալիս Երկիր մոլորակի մաշկը, ամեն տարի գարուն կտեսնենք՝ անկախ պատերազմներից։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7820

Մեկնաբանություններ