Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմ

Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմ
12.07.2025 | 13:44

«Ժամանակն է մտածել Դաշնակցական կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին»,- ասել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Կասկածից վեր է, որ պատգամավորի միջոցով իշխանությունը, մի կողմից, բարձրաձայնում է իր նպատակը, մյուս կողմից՝ փորձում է շոշափել հանրային տրամադրությունները:

Բացարձակապես կապ չունի այն հանգամանքը, որ ես ու իմ քաղաքական թիմը և ՀՅԴ-ն տարբեր գաղափարախոսություններ և արժեքներ ենք դավանում:

Խոսքն ընդամենը մի քաղաքական ուժի մասին չէ։

Խոսքը սկզբունքի մասին է՝ արդյոք պատրաստ ենք պաշտպանել այն ուժը, որի հետ գաղափարապես համաձայն չենք, բայց որը ճնշվում է միայն այն պատճառով, որ համարձակվում է այլ կերպ մտածել։

Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացած այլ կուսակցության կամ անհատի դեմ։

Սա դիրքորոշում չէ հօգուտ ՀՅԴ-ի։

Սա դիրքորոշում է ընդդեմ քաղաքական հալածանքի, ընդդեմ նոր տիպի ավտորիտարիզմի:

ՀՅԴ-ի ճնշումը նախադեպ է։

Եթե այդ նախադեպը չմերժվի հանրային իմաստով՝ լռությամբ, հարմարվողականությամբ ու չեզոքությամբ, այն կկրկնվի։

Եթե մենք թույլ տանք, որ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացվեն որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ, ապա վաղը նման «իրեղեն ապացույցներ» գտնվելու են բոլորիս գրասենյակներում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 8611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ