Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ամենից հավանականը ռուսների վճռական բնույթի խառնվելն է Հարավային Կովկասի գործերին

Ամենից հավանականը ռուսների վճռական բնույթի խառնվելն է Հարավային Կովկասի գործերին
28.07.2025 | 12:01

Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Այս իմաստով, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված կա հետագա իրադարձությունների երկու հնարավոր տարբերակ՝ Ռուսաստանը ակտիվորեն միջամտում է դրան, կամ էլ՝ հակառակը, նահանջում է։

Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ իր համար ավելի բարդ պայմաններում Ռուսաստանը չգնաց զիջման ու պարտվելու ճանապարհով, այլ շատ անորոշ պայմաններում գնաց ռիսկի և հաջողեց։

Այդ հաջողության ֆոնին ռուսների ոխերիմ «բարեկամներ» ազերիներն ու թուրքերը շտապեցին և ցույց տվեցին իրենց իսկական դեմքը, որի մասին շատ շատերն էին ռուսներին զգուշացրել, բայց տակտիկական նկատառումներով նրանց էլ էր ձեռնտու թուրքերի հետ ընկեր-ընկեր խաղալը։

Բոլոր դեպքերում, հետագա իրադարձություններում ամենից հավանականը ռուսների վճռական բնույթի խառնվելն է Հարավային Կովկասի գործերին, քանի որ ոչ վճռական խառնվելը պարզապես իմաստ չունի։

Եվ այդ խառնվելու համար ամենից հարմարը ՀԱՊԿ-ի կիսամոռացված կանալն է, որն էլ կդրվի ուժի մեջ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 11635

Մեկնաբանություններ