ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 13

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 13
03.09.2025 | 10:44

Սկիզբը՝ այստեղ

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

Ռուսաստանի ոխերիմ թշնամիներից մեկը՝ Ֆրանսիայի սատանայապաշտ և այլասերված նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որն իրականում միտված է ոչ թե ռուս- ուկրաինական հակամարտության ավարտին և խաղաղության հաստատմանը նպաստելուն, այլ պատերազմի շարունակմանը:

Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ համախոհ երկրների կոալիցիան ՆԱՏՕ- ի հետ համատեղ մտադիր է աշխատել Ուկրաինայի համար անվտանգության ամուր երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ: Խոսքն այնպիսի երաշխիքների մասին է (օրինակ՝ եվրոպական զորքերի մուտք Ուկրաինա, Ուկրաինային մինչև ատամները զինել և այլն), որոնց դեպքում Ռուսաստանը չի համաձայնի խաղաղության համաձայնագրի կնքմանը: Բացի վերոնշյալից, Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ նա իբր խոչընդոտում է խաղաղության ձեռքբերմանը, մինչդեռ իրական խոչընդոտողը հենց արևմտյան հանցախումբն է:

«Ցանկացողների կոալիցիան» ցանկանում է փլուզել Եվրոպան, այլ ոչ թե ապահովել Ուկրաինայի պաշտպանությունը։ Նման կարծիք է հայտնել լրագրող Չեյ Բոուզը՝ իր սոցցանցում մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո։

«Եվրոպան այրել ցանկացողների կոալիցիա՝ ժողովրդի կամքի իրականացմանը խոչընդոտելու համար»,- նշել է Բոուզը:

Ավելի վաղ ամերիկյան «Axios» պորտալը գրել էր, որ Սպիտակ տանը նկատում են Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացը խափանելու Եվրոպայի որոշ առաջնորդների ջանքերը, որոնք ճնշում են գործադրում Կիևի վրա հնարավոր տարածքային պայմանավորվածությունների հարցում: Նրանք, լրատվամիջոցի հավաստմամբ, հրապարակայնորեն աջակցում են ԱՄՆ- ի գործողություններին, սակայն պատերազմի շարունակումը նրանց շատ ավելի ձեռնտու է թվում։

Նկատենք, որ մեկ այլ հարց է, թե ի հակառակ իր հայտարարություններին, հենց ինքը՝ ԱՄՆ- ը, մեկը չէ՞ այն պետություններից, որոնք գործնականում կատարում են խաղաղ գործընթացը խափանող քայլեր: Համենայն դեպս, նրան և նրա նախագահ Դոնալդ Թրամփին նույնպես ձեռնտու է պատերազմի շարունակումը: Միանգամայն բավարար հիմքեր ունենք այս հարցադրման համար:

ԱՄՆ- ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երեկ ասել է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են «սևեռուն ուշադրությամբ ուսումնասիրել» Ռուսաստանի նկատմամբ գործողությունների հնարավոր տարբերակները:

«Նախագահ Պուտինը Անքորիջում կայացած պատմական հանդիպումից հետո, հեռախոսազրույցից հետո, երբ եվրոպական առաջնորդներն ու նախագահ Զելենսկին գտնվում էին Սպիտակ տանը, գործեց միանգամայն հակառակ այն բանի, ինչ նա հայտարարել էր, որ մտադիր է անել»,- ասել է Բեսենտը «Fox Business»- ին տված հարցազրույցում:

Բեսենտը պարզաբանել է, որ նկատի ունի Ուկրաինայի տարածքում «ռմբակոծությունների ուժեղացումը»: Նրա խոսքով՝ որոշումը կապված է Ռուսաստանի և ԱՄՆ- ի նախագահների վերջին հանդիպումից հետո Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածների իբր ավելացման հետ: Նախարարը բացատրել է, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո ռազմաճակատում իրավիճակը, Վաշինգտոնի կարծիքով, սկսել է սրվել: Նա նաև ասել է, որ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տալիս Ռուսաստանի նկատմամբ գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները: Բեսենտը հավելել է, որ քննարկվում է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ուժեղացման հնարավորությունը։

Դե ինչ, սա է ամերիկյան արդարությունը՝ խիստ միակողմանի: ԱՄՆ- ը կարծես կույր է ու չի տեսնում Թրամփ- Պուտին բանակցություններից հետո Ուկրաինայի ԶՈւ խիստ սաստկացած հարվածները ՌԴ տարածքում գտնվող արդյունաբերական, էներգետիկ, ու նույնիսկ քաղաքացիական օբյեկտներին՝ սոցիալական և այլ հաստատություններ, բնակելի շենքեր: Կարծես խուլ է ու չի լսում Զելենսկու մերժումը տարածքների հետ կապված ցանկացած հարցում՝ «ոչ մի թիզ հող» սկզբունքով, ինչպես նաև անվտանգության այնպիսի երաշխիքներ պահանջելը, որոնք ուղիղ ճանապարհ լինելով դեպի Երրորդ համաշխարհային կամ միջուկային պատերազմ, վճռականորեն մերժվում են ՌԴ- ի կողմից:

ԱՄՆ- ի ֆինանսների նախարարն ավելի վաղ արդեն ընդգծել էր, որ Վաշինգտոնը եվրոպական դաշնակիցներից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալում Ուկրաինայի ֆինանսավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման գործում:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ