Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
14.11.2008 | 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
(ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ)

10 տարի Հայաստանի քաղաքական դաշտում: Ռոբերտ Քոչարյան` շուտով նոր պաշտոնում:
***
ՀԱՑԻ ԽՆԴԻՐ
Մինսկի խմբի դիտարկմամբ՝ «մադրիդյան սկզբունքները» կտրում են դաշնակցության սկզբունքները:
***
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Ասում են՝ տրանսպորտի նախարարության առաջարկով Գալուստ Սահակյանին` որպես գծատիրոջ, տրամադրվելու է դեղին գույնի պատգամավորական մանդատ:
***
ՆՈՐ ԲՐԵՆԴԻ ԶՈՀԸ
Քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի, ապագայում թթուն է դառնալու հայկական նոր բրենդը, ապա, հավանաբար, Ջիվան Գասպարյան-կրտսերին մի 50 տարի հետո Երևանի թթվի գործարանում թթվի բոչկա են նվիրելու

Դիտվել է՝ 19442

Մեկնաբանություններ