Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Նրանց օրակարգը լրիվ այլ է

Նրանց օրակարգը լրիվ այլ է
23.12.2022 | 07:25

Պատկերացրեք՝ մեկը հանցագործություն է անում, օրինակ՝ մարդ է սպանում և հանցագործության հետքերը թաքցնում է…
Իրավապահ մարմիններն իմանում են այդ մասին, բայց, չկարողանալով գտնել անհրաժեշտ ապացույցներ, խնդրում են այդ նույն հանցագործին, որ օգնի նրանց այդ հարցում (այսինքն, բացահայտի ինքն իր արած հանցագործությունը):


Հիմա, երբ ակնկալում եք, որ ազգակործան պատուհասը պետք է ինչ-որ լուրջ քայլեր ձեռնարկի Բերձորի (Լաչինի), առավել ևս, Արցախի մասով, ստացվում է վերոնշյալ օրինակի պատմությունը:
Քանի այս քաղաքական ուժն իշխանության է, չի կարող որևէ լուրջ հաջողություն լինել: Նրանց օրակարգը լրիվ այլ է, և ամեն գնով իրականացնում են այն:
Վաղուց դատված լինելու փոխարեն «բարեփոխումներ» են անում:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 13746

Մեկնաբանություններ