Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՀ խաղաղ ապագան ստեղծելու ճանապարհը

ՀՀ խաղաղ ապագան ստեղծելու ճանապարհը
07.06.2025 | 15:08

Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18...

Այս թվերից յուրաքանչյուրի բաղկացուցիչ միավորը գիտակից, պատասխանատու, հայրենասեր, խիզախ ու ազնիվ մարդն է, ով ճակատագրի բերումով և Աստծո նախախնամությամբ այսօր կրում է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:

Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի հարյուր հազարավոր մեր հայրենակիցների՝ «օր առաջ իշխանափոխության» ակնկալիքները:

Ցավով եմ ասում, բայց ցանկացած գիտակից մարդ, ով իր անձնական ու խմբակային շահերը չի գերադասում համապետական շահերից, հասկանում է այս պարզ ու անվիճելի ճշմարտությունը:

Ահա սա է Հայաստանի Հանրապետությունը ակնհայտ կործանումից հետ պահելու և 2026թ. ընտրությունների միջոցով ազգային համաձայնության ու համատեղ ջանքերի կառավարություն ձևավորելու ճանապարհը:

Սա է ձախողված, դավադիր և աղետաբեր կառավարիչներին՝ ժամանակավոր, բայց համազգային ներդաշնակություն, հանդուրժողականություն ու համերաշխություն երաշխավորող կառավարությամբ փոխարինելու բանաձևը:

Սա է 2026թ. ընտրություններն իմաստավորելու և Հայաստանի Հանրապետության խաղաղ ապագան ստեղծելու ճանապարհը:

Այս ամենի համար պահանջվում է, որ նախ և առաջ ունենանք վարչապետի թեկնածու: Վստահ եմ՝ շուտով կունենանք պայքարի մեջ սկզբունքային ու պատասխանատու թեկնածու:

Խիստ ցանկալի կլինի, եթե ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներն ու ընկերները, ժամանակավորապես մի կողմ դնեն միջկուսակցական մրցապայքարի առօրեական դրսևորումները և բոլորս միասին, գործենք ճգնաժամային իրավիճակից համատեղ դուրս գալու տրամաբանական ու բարոյական կանոններին համաձայն:

Խնդրանք ունեմ նաև մեր հարգելի լրատվամիջոցներին: Ազատ խոսքը և տեղեկատվության ազատությունն այս անգամ ծառայեցրեք բացառապես Հայաստանի Հանրապետության ու համազգային շահերին: Եթե միամտաբար կարծում եք, որ համազգային շահերից է բխում օր-օրի թուլացող ու թրքահպատակեցվող Հայաստան ունենալը՝ Աստված ձեզ դատավոր, պաշտպանեք գործող կառավարիչներին կամ տորպեդահարեք իմփիչմենտի գործընթացը:

Այլ պարագայում՝ Աստված ձեզ օգնական:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ