Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Փարվիր ինձ

Փարվիր ինձ
22.06.2025 | 21:59

Հունիսի 23

Փարվիր Ինձ. մինչև որ Կյանքը՝ Աստվածային Կյանքը, Ինձնից հոսի քո էության մեջ և վերակենդանացնի քո մարող հոգին:

Լցվիր վերստին, երբ հոգնած ու սպառված ես, արա, ինչ որ Ես արեցի երկրում եղած ժամանակ, նստիր ջրհորի կողքին, հանգստացիր:

Հանգիստ վերստացիր ուժն ու զորությունը, այդ ժամանակ արդեն աշխատանքն էլ կտրվի քեզ, ինչպես մի ժամանակ Ինձ տրվեց: Հանգստացիր, մինչև որ ամեն մի մտահոգություն հեռանա քեզնից. և թույլ տուր, որ սերն ու ուրախությունը հոսեն քո էության մեջ:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ